‘Ալժիրի ուղղաթիռները կրակահերթի տակ են առել այն շենքերը, որտեղ գտնվում են իսլամիստների պատանդները’

798

Ալժիրի ռազմական ուղղաթիռները կրակահերթ են բացել այն շինությունների ուղղությամբ, որտեղ ահաբեկիչները պահում են արտասահմանցի պատանդներին, հայտնում է Reuters լրատվականը:

Գործակալության փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով երկու չինացի պատանդ է տուժել: Ըստ մի շարք լրատվամիջոցների տեղեկության՝ իսլամիստները 20-45 պատանդ էին վերցրել, որոնցից 15-20-ին հաջողվել է փախուստի դիմել:

Ահաբեկիչները պնդում են, որ շենքն ականապատված է, և հարձակման դեպքում սպառնում են սպանել բոլոր պատանդներին: Իսլամիստների առաջ քաշած պայմանների մասին առայժմ ստույգ տեղեկատվություն չկա:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն՝ Nike-ի գովազդում’
Հաջորդ հոդվածը‘Ինտերնետային ֆլեշմոբ՝ «Յա Գարեգին Նժդե» (տեսանյութ)’