‘Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել օդանավի աղետի զոհերի հիշատակին’

628

Ալժիրում ռազմա-տրանսպորտային C-130 Hercules օդանավի աղետի 77 զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել, հաղորդել է BBC News-ը:

Աղետի զոհերի մեծ մասը ալժիրցի զինվորականներ են և նրանց ընտանիքների անդամներ: Երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան զոհվածներին անվանել է «նահատակներ»:

Աղետից հետո ողջ է մնացել ընդամենը մեկ ուղևոր. զինվորականը գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինքնաթիռի աղետի մասին առաջին հաղորդագրություններում ասվում էր, թե օդանավում եղել է 103 մարդ, և ոչ մեկը չի փրկվել:

Ալժիրի Տամանրասետ քաղաքից թռչող ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը աղետի է ենթարկվել փետրվարի 11-ին երկրի հյուսիս-արևելքում: Այն  մխրճվել է սարի մեջ: Աղետի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն: Ռազմական քննիչները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ,  աղետը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով: Այդ օրը աղետի վայրում ուժեղ քամի է եղել և ձյուն է եկել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Թերի բարոյական արժեհամակարգ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղնախարարություն. Խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է’