‘Ալիկ Սարգսյանը չի ուզում տալ Վովա Գասպարյանի անունը’

1419

Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «ՉԻ» հետ հեռախոսազրույցում գործող ոստիկանապետ Վովա Գասպարյանին վերաբերող հարցին ի պատասխան` ասել է. «Էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել»։

«Ես արդեն հոգնել եմ էդ բաներից, հոգնել եմ»,–ասել է Ալիկ Սարգսյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Երևանի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադի» որդուն և զարմիկին։ shamshyan.com–ն այս առիթով գրել Էր, որ նախկինում էլ այդ անձինք հայտնվել են ինչ-որ պատմությունների մեջ, սակայն Ալիկ Սարգսյանը կոծկել է գործը։ Մեր թղթակցի հարցին ճի՞շտ է, որ ինքը Համբարձումյանի խնդրանքով գործ է կոծկել, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե չի հիշում, որ Արկադի Համբարձումյանն իրեն նման հարցով դիմած լինի։

Նախորդ հոդվածը‘Վարորդը ոտքի է կանգնել գծատիրոջ դեմ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը թանկ է նստում քաղաքացիների վրա. Մամուլ’