‘«Ալիշան» ՍՊԸ-ն ու «ՀայՌուսԳազարդ»-ը իրար դատի կտան. Tert’

920

«ՀայՌուսԳազարդ»-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ալիշան» ՍՊԸ- դեմ՝ օգտագործված գազի դիմաց գումարները գանձելու պահանջով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման՝ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը:

«Ալիշան» ՍՊԸ-ի տնօրենն ասել էր նաև, թե իրենք պարտք չունեն, և ավելացրել, որ երկուշաբթի օրը դատական հայց կներկայացնեն «ՀայՌուսգազարդ»-ի դեմ:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Յանուկովիչը Սոչիում երես առ երես հանդիպում են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նուլանդի խոսքերը՝ Ուկրաինայում ԵՄ-ի դերի մասին, վիրավորել են Մերկելին’