‘Ալիևը Դավոսում խոսել է ղարաբաղյան հակամարտությունից’

1062

«Ադրբեջանն ավելի քան 20 տարի տառապում է հայկական օկուպացիայից, և բանակցային գործընթացը մնում է անարդյունք», — հերթական անգամ գանգատվել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը` այս անգամ օգտագործելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ամբիոնը:

Նրա խոսքով, հետխորհրդային տարածքում, ինչպես նաև աշխարհում, բոլոր հակամարտությունների նկատմամբ, ընդհանրապես, պետք է կիրառվի միասնական մոտեցում, դրանց նկատմամբ պետք է կիրառվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը: «Երբ որևէ հակամարտություն կարգավորված չէ և վեր է ածվում տևական դիմակայության, դա ծնում է այլ հակամարտություններ», — ասել է Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, թե, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տարածաշրջանային է, դրա ազդեցությունն ավելի մեծ է ինչպես աշխարհագրական, այնպես էլ մեթոդաբանական տեսանկյունից:

«Եթե այդ հակամարտության մասին չխոսենք և այն չկարգավորենք միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ապա պետք է պատրաստ լինել այն բանին, որ նման մոտեցում կկիրառվի նաև աշխարհի մյուս մասերում: Նաև կարևոր է, որպեսզի միջազգային իրավունքի նորմերը տարբեր երկրներին չմեկնաբանվեն` ելնելով սեփական շահերից: Դրանք բոլորը պետք է պահպանվեն, և այն ժամանակ մենք կխուսափենք երկակի ստանդարտներից, և, ինչը կարևոր է, կխուսափենք մեր տարածաշրջանում նոր հակամարտությունների առաջացման ռիսկերից կամ կնվազեցնենք դրանք», — ասել է Ադրբեջանի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովը՝ փետրվարի 5-ին’