‘Ալիևը ԵԱՀԿ-ի նախագահողի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը’

823

Շվեյցարական Դավոս քաղաքում երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չէր գտել մասնակցել Դավոսում անց կացվող տնտեսական համաշխարհային ֆորումին:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի թիմի փլուզումը’
Հաջորդ հոդվածը‘Այսպիսի խոսք` հերթական անգամ հիացմունքից ուշաթափվելուց հետո. Լիզա Ճաղարյան’