Ալիևը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Վրաստան

417

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում է։

«Ինչպես հայտնի է, Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և բարիդրացիական հարաբերություններ ունեն։ Աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավորություն կունենան քննարկելու այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վրացական իշխանություններն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ։ Ինչպես պնդում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտող կողմերի միջև։

Փոխանցում է  lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՆառիշկինը հիշեցրել է Կարիբյան ճգնաժամի դասերը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածում՝ հայկական դիրքերի ուղղությամբ