‘
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անսպասելի մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների բարձրագույն խորհրդի նիստին:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բելառուսի նրա գործընկեր Վլադիմիր Մաքեյնի հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ալիևը պատրաստում է Բելառուս ժամանել հոկտեմբերի 10-ին, նշել էր, որ Ալիևի այցը նախատեսված է 2015 թվականին։
Այս հայտարարությունից ելնելով՝ շատերը կարծում էին, որ Ալիեւը չի մասնակցի բարձրագույն խորհրդի նիստին: Փոխանցում է haqqin.az-ը:
‘