‘Ալիև. Ադրբեջանում ոչ ոք չի զգա նավթի գների անկումը’

731

Նավթի գների կտրուկ անկումը ազդեցություն չի ունենա Ադրբեջանի բնակիչների վրա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող նորարարական ASAN կենտրոնում՝ կամավորների համաժողովում:

«Հիմա նավթի գները կտրուկ ընկել են: Ադրբեջանում որևէ մեկը դա զգացե՞լ է: Ո՛չ, և չի էլ զգա, քանի որ մենք հզոր տնտեսական հիմքեր ունենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ ազգային արժույթի՝ մանաթի փոխարժեքը կայուն է: «Մանաթի փոխարժեքը կայուն է, և դա թույլ է տալիս ասել, որ մենք ունենք թե՛ տնտեսական ուժ, թե՛ կշռադատված քաղաքականություն և թե՛ սոցիալական քաղաքականություն: Մանաթի փոխարժեքի կայունությունը, թերևս, այնքան էլ դրական հանգամանք չէ մեր արտահանման համար: Բայց դա սոցիալական հարց է: Այդպես էլ պետք է լինի»,- շեշտել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հատուկ նշել է, որ իր երկիրն անկախ քաղաքականություն է վարում: «Ոչ մի կողմնակի ուժ չի կարող ազդել մեր կամքի վրա: Մենք ոչինչ չենք անում և չենք անի ինչ-որ մեկի թելադրանքով»,- հայտարարել է Ալիևը: փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թալիբների կողմից գրավված պակիստանյան դպրոցն ազատագրվել է’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. Արժեզրկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան արժևորումը ‘