‘
Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից: Երեքշաբթի Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի զինված ուժերի 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն ուժեղ բանակ է ստեղծել, որը պատրաստ է «կատարել ցանկացած առաջադրված խնդիր»:
«Ուստի բանակցային ճանապարհով հակամարտության շուտափույթ, արդարացի կարգավորումը բխում է նաև հակառակ կողմի շահերից»,- շեշտել է Ադրբեջանի առաջնորդը: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ «ադրբեջանական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘