‘
Գերմանական «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին.
«Գվարդիոլան ամբողջովին փոխեց գերմանական ֆուտբոլը: Նա ֆուտբոլիստներից պահանջում էր, ավելի շատ ժամանակ հատկացնել գնդակի վերահսկման վրա: Նախկինում այդպես չէր: Բունդեսլիգան միշտ էլ հայտնի է եղել կոշտ ֆուտբոլով: Կարծում եմ՝ հենց Գվարդիոլայի փոփոխությունների շնորհիվ Գերմանիայի ընտրանին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,-Ալկանտարայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիա»-ում աշխատել է 2013 թվականից մինչ 2016 թվականը: Այդ ընթացքում նա թիմի հետ երեք անգամ նվաճել է Բունդեսլիագի հաղթողի կոչումը, երկու անգամ դարձել է Գերմանիայի գավաթակիր, մեկական անգամ էլ հաղթել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:
‘