Ալկարասը՝ Argentina Open-ի հաղթող

402

Իսպանացի Կառլոս Ալկարասը նվաճել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի (Argentina Open) հաղթողի կոչումը։ Աշխարհի երկրորդ ռակետը եզրափակիչում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 7:5։

Ալկարասը տիտղոս չէր նվաճել 2022թ․ ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթանակից հետո։ Փարիզի «Մասթերսում» ստացած վնասվածքից հետո աշխարհի նախկին առաջին ռակետը մասնակցում էր առաջին մրցաշարին։

Բուենոս Այրեսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 626 հազար դոլար էր։

Նախորդ հոդվածը«Գալաթասարայը» համաձայնության է հասել «Դինամոյի» հետ Զախարյանի տրանսֆերի հարցում
Հաջորդ հոդվածըԲայդենի գաղտնի այցը Կիև