‘Ալմաթի. Հարձակում ոստիկանության բաժանմունքի վրա’

2211

Ալմաթիի ոստիկանությունը հայտարարել է քաղաքում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին: Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսներին և Ղազախստանի ուժային կառույցներում իրենց աղբյուրներին, հաղորդել են քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին:

Ղազախստանի հակաահաբեկչական կենտրոնը պարզաբանել  է, որ քաղաքում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ հայտարարելու համար հիմք է հանդիսացել հարձակումը ոստիկանության բաժանմունքի և պետանվտանգության կոմիտեի վարչության վրա:

Հակաահաբեկչական գործողության շրջանակներում շրջափակվել է երկաթուղային կայարանը, որտեղ կինոլոգները  շների օգնությամբ պայթուցիկ սարք են որոնում:

Reuters-ը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, պնդում է, որ հրաձգության հետևանքով սպանվել է երկու ոստիկան, հարձակվողներից մեկը ձերբակալվել է:

Զոհերի և ձերբակալության մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լամ. «Մեծագույն մարզիչ Տուխելը կօգնի «Բորուսիա»-ին հաղթահարել առաջատարների կորուստը»’
Հաջորդ հոդվածը‘Ռիո Ֆերդինանդ. «Եթե դու ունես Մոուրինիոյին, նշանակում է՝ դու տիտղոս նվաճելու շանս ունես»’