Ալյասկայում իշխանությունները բնակիչներին հորդորում են տարհանվել այն բնակավայրերից, որոնք գտնվում են ցունամիի սպառնալիքի գոտում։
Հոմեր քաղաքի ոստիկանությունը Facebook-ի իր էջում տեղի բնակիչներին կոչ է արել դիրքավորվել բարձր տեղերում, հաղորդվում է նաև, որ կազմակերպվել են տարհանման հատուկ կետեր։
Տեղական հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Ալյասկայի ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ Ջերեմի Զիդեկը հայտարարել է, որ իշխանությունները կապվել են «էպիկենտրոնին ամենամոտը գտնվող» Փերիվիլի բնակիչների հետ։ «Այնտեղ քիչ մարդ է ապրում։ Փերիվիլում մեզ ասացին, որ ցնցումները շատ ուժեղ են եղել, և մարդիկ սկսել են տարհանումը»,- նշել է Զիդեկը։
Ավելի վաղ Ալյասկայում 8,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցունամիի նախազգուշացման ամերիկյան կենտրոնը հայտարարել է, որ փոթորկի վտանգ է առկա։
Փոխանցում է ria.ru-ն։