‘Ալոնսոյին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերի վճարումից խուսափելու համար’

1280

«Ռեալի», «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին մինչև 8 տարի ազատազրկում է  սպառնում հարկերի վճարումից խուսափելու համար:

«EL Confidencial»-ի տեղեկություններով, իսպանական հարկային ծառայությունները հետաքննություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստը կեղծ ընկերություներ է օգտագործել` մարկետինգային իրավունքների ղեկավարման համար:

Ընդհանուր առմամբ, Ալոնսոյի դեմ օրենքի խախտման 3 հոդված է ներկայացվել, համաձայն որի նրան մինչև 8 տարվա ազատազրկում և 8 մլն եվրո տուգանք է սպառնում:

Հիշեցնենք` հետաքննությունն իրականացվել է այս տարվա հունվարից:

Նախորդ հոդվածը‘Լավրովի անկումը. Նախարարն ընկել է ֆորումի ժամանակ (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվեց նաև Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ փուլը ‘