Ալոնսոն ադյո՞ք կգլխավորի Ռեալը

288

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է   հարցին, թե երբ է գլխավորելու Մադրիդի «Ռեալը»։

«Այժմ ես այստեղ եմ՝ Լևերկուզենում: Ես նման եմ Էրազմուսին (իսպանացի ուսանող, ով գտնվում է Լևերկուզենում:-Նշում «Առաջնությունից»)»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իսպանացի մասնագետը շուտով կարող է փոխարինել Կառլո Անչելոտիին մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Անչելոտիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Մադրիդի «Ռեալը» 19 խաղից հետո 48 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԲալոտելի․ Պորտուգալիան ավելի լավ է խաղում, երբ Ռոնալդուն մնում է պահեստայինների նստարանին