‘ Ալոնսոն արդեն «Բավարիայի» ֆուտբոլիստ է’

843

32- ամյա իսպանացի կիսապաշտպանը երկու տարով պայմանագիր է կնքել մյունխենյան «Բավարիայի» հետ:

Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։

Երեկ՝ օգոստոսի 28–ին բասկ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Մյունխենում, իսկ այսօր պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ։

Սպասվում է, որ Ալոնսոն կվերադառնա Մադրիդ, որտեղ հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրաժեշտ կտա «Ռեալին», ապա կվեարդառնա Գերմանիա։

«Բավարիայի» նորեկ, կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հանդես կգա մյունխենյան թիմում 3-րդ համարով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» 32–ամյա կիսապաշտպանի համար «Արքայական ակումբին» կվճարի 10 միլիոն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստնին տարեկան կվճարի 5 միլիոն եվրո աշխատավարձ։

Նախորդ հոդվածը‘Դանիայի հավաքականի մարզիչը որոշել է Բենդտներին հրավիրել Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիացի փախստականների թիվն անցել է 3 միլիոնից’