‘Ալոնսո. «Գվարդիոլան և Մոուրինյուն ի ծնե առաջնորդներ են»’

1105

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարծում է, որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նման է Ժոզե Մոուրինյուին, ում գլխավորությամբ խաղացել է «Ռեալում»:

-Գվարդիոլան և Մոուրինյուն ի ծնե առաջնորդներ են: Նրանք յուրօրինակ անհատականություններ են, ովքեր կարողանում են համոզել մարդկանց և նրանց իրենց հետևից տանել: Նրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի, բայց շատ գծերով նրանք նման են:

Օրինակ՝ երկուսն էլ շատ էմոցիոնալ են, կարողանում են ֆուտբոլիստներին տալ ոչ միայն ֆուտբոլային գիտելիքներ, այլև հոգեբանական՝ դիպչելով հոգու ամենանուրբ լարերին: Մարզիչների համար բարդ է հասնել նրան, որ թիմն իր հետ պայքարի: Նշանակություն չունի, թե որքան հաջող ես անցկացնում մարզումները, եթե ֆուտբոլիստները քեզ հետ չեն, ոչինչ չի ստացվելու,-Ալոնսոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Նախորդ հոդվածը‘«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր֙ Սիթի» 2:2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Չեմպիոն դառնալը շատ բարդ է, բայց հնարավոր է»’