‘Ալոնսո.«Եթե հասնում ես կիսաեզրափակիչ, ապա կարող ես համոզված լինել, որ դիմակայելու ես թոփ-թիմի»’

1058

‘

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնայի» հետ վաղը կայանալիք խաղից: Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի ֆուտբոլիստը մրցակցի կազմում առանձնացրել է Լիոնել Մեսսիին:

«Եթե հասնում ես կիսաեզրափակիչ, ապա կարող ես համոզված լինել, որ դիմակայելու ես թոփ-թիմի: «Բարսելոնայի» դեմ շատ եմ խաղացել, բայց այս անգամ ամեն ինչ այլ է լինելու, չէ՞ որ ես արդեն «Բավարիայի» ֆուտբոլիստ եմ: Բոլորն անհամբերությամբ սպասում են վաղվա խաղին: Այժմ կիսաեզրափակչում ենք, բայց պատրաստ ենք եզրափակչին: Լիովին կենտրոնացած ենք վաղվա խաղի, ոչ թե անցյալի վրա:

Արդեն ասել եմ, որ Լիոնել Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, բայց դա պետք է խաղադաշտում ապացուցել: Մեսսին և Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստներ են: Նրանց` այս մրցաշրջանում խփած գոլերը կրկին ապացուցում են դա»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

‘

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ կիսաեզրափակիչ․ «Յուվենտուս» – «Ռեալ Մադրիդ» 2:1․ Թուրինցիները հաղթում են սեփական հարկի տակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Չեմ սիրում համեմատել մարզիչներին։ Երկու միանման մարզիչ չի լինում»’