‘
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համեմատել է Ժոզե Մոուրինյուի հետ, ում գլխավորությամբ խաղացել է Մադրիդի «Ռեալում»:
«Ժոզեն և Խոսեպը տարբեր են, նրանցից յուրաքանչյուրը մի ձևով է կատարում իր աշխատանքը, բայց նրանք երկուսն էլ ուժեղ առաջատարներ են, ովքեր կարող են հաղթել հանդերձարանում: Երջանիկ եմ, որ աշխատել եմ նրանց հետ»,-Ալոնսոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Իսպանացի ֆուտբոլիստը նաև խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալի» հետ մրցելու հավանականության մասին:
««Ռեալի» հետ մեր հանդիպումը վաղ թե ուշ պետք է տեղի ունենա: Ես «Ռեալի» նկատմամբ զգացմունքային մեծ կապվածություն ունեմ, բայց ցանկանում եմ, որ մրցաշրջանի ավարտին մենք լինենք բարձունքում»,-ամփոփել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիայի» մրցակիցը «Բարսելոնան» է, իսկ «Ռեալինը»` «Յուվենտուսը»:
‘