‘
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին իր քվեն տվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ն՝ իբրև քաղաքական ընդդիմադիր ուժ, ընտրություններից առաջ իր համակիրներին կոչ արեց «գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին»:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից թերթը փորձեց պարզել, թե ինչ է սպասվում այն դաշնակցականին, որը հակառակվել է ՀՅԴ-ի կոչին և քվեարկել իշխանական թեկնածուի օգտին:
«ՀՅԴ-ն ունի ղեկավար մարմիններ և շարքային ընկերներ: Կայացված որոշումները վերաբերվում են բոլորին, եթե կան դեպքեր, որտեղ առկա են Ձեր մատնանշվածը և առհասարակ… ներկայացված որոշմանը հակառակ ցանկացած գործողություն, բնականաբար, ենթադրում է կանոնագրերով նախատեսված քայլեր և միջոցներ»,- նշեց Համբարձումյանը: Սակայն չցանկացավ կոնկրետ նշել այդ քայլերի և միջոցների մասին:
‘