‘Ալվարո Մորատա. Ես եկա Անգլիա մեծ ակնկալիքներով, սակայն հայտնվեցի շատ մեծ ճնշման տակ’

1370

«Չելսիի» հարձակվող իսպանացի Ալվարո Մորատան պատմել է ԱՊԼ-ում նորամուտի մրցաշրջանում ունեցած ոչ դյուրին հոգեվիճակի մասին:

«Գլխումս ամեն ինչ խառնվել էր իրար: Չէի ցանկանում տնից դուրս գալ, շփվել որևէ մեկի հետ: Կարծես թե դեպրեսիան էր պատել ինձ: Ֆուտբոլում շատ բան է կախված հոգեբանական վիճակից: Ես եկա Անգլիա մեծ ակնկալիքներով, սակայն հայտնվեցի շատ մեծ ճնշման տակ: Ես կարող էի լքել «Չելսին» այս ամառ և վերադառնալ Իտալիա: Ես նաև բավականին գրավիչ առաջարկ էի ստացել Իսպանիայից, սակայն ես ուզում եմ պայքարել մինչև վերջ: Հենց այդ նպատակով եմ որոշել մնալ Լոնդոնում»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում Մորատան մասնակցել է 31 հանդիպման` դառնալով  11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալում» նոր սկանդալ է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘Պոգբան չի համաձայնել Մոուրինյուի խնդրանքով կրճատել արձակուրդը’