‘
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան հարցազրույց է տվել FourFourTwo –ին և խոստովանել է, որ ոչ «Յուվենտուսում», ոչ էլ «Ռեալում» իրեն այսքան կարևոր չի զգացել, ինչպես հիմա «Չելսիում»:
-Միշտ մտածում էի, որ կրկին կաշխատենք միասին: Անտոնիո Կոնտեն շատ է օգնել ինձ: Ցանկանում էի կրկին խաղալ նրա գլխավորությամբ և վերականգնել վստահությունը: Առաջին անգամն է իմ կարիերայում, որ հինգ խաղ անընդմեջ խաղադաշտ եմ դուրս գալիս մեկնարկային կազմում, զգում եմ, որ 1 հարձակվողն եմ թիմում: «Չելսիի» հիմնական հարձակվող լինելը մեծ պատասխանատվություն է: «Չելիսում» ավելի հագեցած մարտավարությամբ ենք գործում, քան այն ժամանակ, երբ «Յուվենտուսում» էի: Խոսքը տեմպը պահելու ու թիմի տակտիկայի մասին է: Դու քիչ ժամանակ ունես, պետք է արագ սովորես ու հարմարվես,- նշել է Մորատան:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը 14 խաղում խփել է 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
‘