‘
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Վաենսիան» կհյուրընկալի «Բարսելոնային»: Հանդիպումից առաջ տանտերերի հարձակվող Ալվարո Նեգրեդոն ասել է.
«Մեսսին այժմ նման է արթնացած գազանի. նա և Քրիստիանո Ռոնալդուն ցանկանում են սպանել մեզ:
Բարսելոնան, հանձին Պիկեի, ամուր պաշտպանություն ունի: Ճիշտ է՝ կան հանդիպումներ, որոնք նա ձախողում է, սակայն կասկած չկա, որ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է: Բացի դրանից, չմոռանանք, որ այս թիմը լավագույն կիսապաշտպանական օղակն ունի աշխարհում. անհնար է չառանձնացնել Չավիին: «Բարսան» իր խաղաոճով ձգտում է սպանել մրցակցի խաղը. այդպիսի խաղի դեմ գործելը բարդ է, սակայն մենք ձգտելու ենք որքան հնարավոր է շատ պրեսինգ իրագործել: Մենք թրիլերի ենք պատրաստվում:
Ես հատուկ հակակրանք չունեմ «Բարսելոնայի» նկատմամբ միայն այն պատճառով, որ «Ռեալի» սան եմ»,- Նեգրեդոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
‘