‘Ալվեսը նշել է՝ ում դեմ է դժվարությամբ խաղացել’

1221

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը «The Times»-ին տված հարցազրույցում նշել է այն ֆուտբոլիստի անունը, ում դեմ բարդ է եղել խաղալ:

«Նա քեզ հետապնդում է առջևից և հետևից: Դա շատ է բարդացնում խաղը, քանի որ նա միաժամանակ գրոհում է քո դեմ և պաշտպանվում է քեզանից, անընդհատ հարձակվում է և պաշտպանվում: Շատերի դեմ եմ խաղացել, բայց ինձ համար ամենաշատ խնդիրները Ջեյմս Միլներն է ստեղծել»,-ասել է Ալվեսը:

Դանի Ալվեսը Ջեյմս Միլների դեմ խաղացել է Չեմպիոնների լիգայի շրջանակում, երբ Միլները հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» Օզիլի տրանսֆերը գնելու մտադրություն չունի’
Հաջորդ հոդվածը‘Խամեսը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել(տեսանյութ)’