‘Ալվես. ««Բարսելոնան» այն ակումբն է, որը փոխել է իմ կյանքը և օգնել իրականացնել երազանքներս»’

876

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է դառնալ ազատ գործակալ, հերքել է տեղեկությունները, թե պայմանավորվել է այլ ակումբ տեղափոխվելու մասին։

««Բարսելոնայում» ամեն ինչից գոհ եմ և այլ ակումբի հետ պայմանագիր չեմ ստորագրել։ Պետք է կարողանալ շնորհակալ լինել։ «Բարսելոնան» այն ակումբն է, որը փոխել է իմ կյանքը և օգնել իրականացնել երազանքներս։ Ես մինչև վերջ կկատարեմ պայմանագիրս նախկին հավակնություններով։

Եթե ղեկավարությունն առաջարկի այլ ակումբ փնտրել, ապա կսկսեմ փնտրել այլ տարբերակներ, բայց առայժմ բանը դրան չի հասել։ Ես կենտրոնացած եմ մրցաշրջանի ավարտի վրա, քանի որ նախկինի նման այս թիմի խաղացող եմ։ Վերջնական որոշում կընդունվի մրցաշրջանի ավարտից հետո»,-ասել է Ալվեսը։

Նախորդ հոդվածը‘Հայտնի են «ՊՍԺ»-«Բարսելոնա» և «Պորտու»-«Բավարիա» հանդիպումների մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘Ե՞րբ կմենամարտեն Արթուր Աբրահամը և նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը’