‘Ալվես. «Նա ֆուտբոլային Էյնշտեյն է: Գվարդիոլան շատ է սիրում փոփոխություններ»’

1100

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը համոզված է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», հաջողությունների է հասնելու Անգլիայում:

-Գաղտնիքն այն է, որ Գվարդիոլան յուրաքանչյուր երևույթի տարբեր կողմերից է նայում: Նա ֆուտբոլային Էյնշտեյն է: Գվարդիոլան շատ է սիրում փոփոխություններ: Նա սիրում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ հնարավոր է հեղափոխություն կատարել: Չեմ կասկածում, որ Գվարդիոլան հաջողությունների է հասնելու: Նա ցանկանալու է նվաճել բոլոր տիտղոսները, իսկ Անգլիայում դա գնահատում են: Անգլիայի Պրեմիեր լիգան իդեալական տարբերակ է նրա համար,-Ալվեսի խոսքը մեջբերված է «The Times»-ից:

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-«Նյուքասլ»֙ Պեդրոն երկու գնդակ է հեղինակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. «2:0 հաշվով հաղթում եմ քաղցկեղին»’