‘Ալվես. «Քրիստիանոն չի փոխվում, նա դեռ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»’

638

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուիին։ Հիշեցնենք, որ կատալոնացիները «Արքայական ակումբի» դարպասը չորս անպատասխան գնդակ է ուղարկել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում։

-Քրիստիանոն չի փոխվում, նա դեռ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Հնարավոր է՝ հենց դա էլ խնդիրն է։ Ինչո՞ւ եմ այս ամենն ասում։ Հարցը նրա խառնվածքի մեջ է։ Նա սիրում է գլխավոր հերոսը լինել, բայց եթե դու սիրում ես ուշադրության կենտրոնում լինել հաղթանակներից հետո, ուրեմն պետք է նաև պարտություններից հետո քննադատությունները քեզ վրա վերցնես։ Եթե թիմիդ չի հաջողվել հասնել հարկավոր արդյունքին, ապա դա քո մեղքն է։

Մենք առանց Ռոնալդուի էլ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Անկեղծ ասած՝ ինձ համար տարբերություն չկա, թե նրա հետ ինչ տեղի կունենա,-ասել է Ալվեսը։

Նախորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Ֆեդերերին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Ես գիտեմ, որ ինձ հիմա էլ դեռ շատ բան չի բավականացնում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու համար»’