‘
«ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։ «Ախթամարը» պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին։
Ալրաղացի Լյովիկի այս «օբեկտը» կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ։ Պաշտոնապես ձևակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում և այլն։ Բայց փաստն այն է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում։ Ակնհայտ է, որ կառավարությունը պարզունակ հովանավորչություն է իրականացնում Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսի նկատմամբ»,–գրում է «ՀԺ»-ն։
‘