«Ալ Իթիհադը» պատրաստ է 233 միլիոն եվրո առաջարկել Սալահի համար

137

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» պատրաստ է 233 միլիոն եվրո առաջարկել անգլիական «Լիվերպուլի» 31-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի համար, հաղորդում է Sky Sports Premier League-ը։

«Ալ Իթիհադը» Մոհամեդ Սալահին առաջարկել է տարեկան 80 միլիոն եվրո աշխատավարձով երեք տարվա պայմանագիր եւ ստացել է համաձայնությունը։

Մոհամեդ Սալահը 2017 թվականից է հանդես գալիս գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՉորսից մեկը` Նարեկ Պողոսյանը, ողջ է
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հայտարարել է Ժոաու Ֆելիքսի ու Ժոաու Կանսելուի տեղափոխության մասին