Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» 162 միլիոն դոլար կառաջարկի անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի համար, հաղորդում է CBS Sports-ը։
Այդ գումարից 54 միլիոն դոլարը կլինի հնարավոր բոնուս Սալահի արդյունավետության դեպքում։
Մոհամեդ Սալահն ընդունել էր «Ալ Իթիհադի» առաջարկը, սակայն ակումբների բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։
Եթե գործարքը տեղի ունենա, «Ալ Իթիհադը» կգերազանցի լիգայի տրանսֆերային ռեկորդը, որը սահմանել է «Ալ Հիլյալը»՝ բրազիլացի հարձակվող Նեյմարի համար ՊՍԺ-ին վճարելով 97 միլիոն դոլար։
