«Ալ Իթիհադը» 234 միլիոն եվրո կառաջարկի Սալահի համար

248

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադը» ցանկանում է այս ամռանը ձեռք բերել «Լիվերպուլի» 31-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահին։ Սաուդյան ակումբը պատրաստ է նրա տրանսֆերի համար անգլիական ակումբին վճարել 234 միլիոն եվրո, հաղորդում է The Athletic-ը։

Գործարքի բարեհաջող կնքման դեպքում, Սալահը կգերազանցի բրազիլացի Նեյմարի տրանսֆերային ռեկորդը։ Ֆրանսիական ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո։

Սալահը 2017-ին իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Լիվերպուլ»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՍամուել Էտո՛Օ-ն հրաժարական է տվել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
Հաջորդ հոդվածըԿլոպը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»