Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալից», հաղորդում է Reuters-ը։
Այդ առաջարկն առայժմ միակն է, որը ստացել է Մեսսին։ Սպասվում է, որ նա կվերադառնա «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբի կողմից պաշտոնական որեւէ հայտարարություն կամ առաջարկ չի եղել։ ՊՍԺ-ի ղեկավարությունն էլ որոշել է չերկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ, որը հունիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Մեսսին 2021-ի ամռանն է «Բարսելոնայից» հեռացել եւ ազատ գործակալի կարգավիճակում միացել ՊՍԺ-ին։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցել է 28 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։