‘Ալ-Մալիկի. «Իսլամական խալիֆության» ստեղծումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար’

717

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքում «Իսլամական խալիֆության» ստեղծումը սպառնալիք է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին: «Խալիֆության ստեղծումն ուղերձ է տարածաշրջանի երկրներին, որ նրանք հայտնվել են «կարմիր գոտում»,- ասել է Մալիակին:

Վարչապետն ընդգծել է, որ ուժայինները խլել են նախաձեռնությունը և գրոհի են անցնում Իրաքի մի շարք շրջաններում:

Ալ-Մալիկին նաև հայտարարել է կամավորների հավաքագրման Ազգային վարչություն ստեղծելու մասին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Աբու Մուհամեդ ալ-Ադնանին հունիսի 30-ին հայտարարել է, որ ծայրահեղականները Սիրիայի և Իրաքի վերահսկվող տարածքներում ստեղծում են «Իսլամական խալիֆություն», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆյոդոր Բոնդարչուկի գլխին «պեպլում են բերել»’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիսն այս պահին աշխարհի առաջնության ամենաоգտակար խաղացողն է ‘