‘Ալ. Պոպովն ազատվել է Կիևի քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնից’

838

Ուկրաինայի նախագահը պաշտոնից ազատել է Կիևի քաղաքային պետվարչության ղեկավար Ալեքսանդր Պոպովին և այդ պաշտոնին է նշանակել Ռեգիոնների կուսակցություն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Մակեենկոյին: Համապատասխան հրամանագրերն այսօր հրապարակվել են երկրի ղեկավարի կայքում: Մակեենկոն Գերագույն ռադայի արարողակարգի, պատգամավորական էթիկայի և խորհրդարանի գործունեության ապահովման հարցերով հանձնաժողովի նախագահն է, հաղորդում է Интерфакс-ը:

Տագնապալի լուրեր են ստացվում Ուկրաինայի արևմտյան շրջաններից: Շատ շրջկենտրոններում զանգվածային ցույցեր են ընթանում, տեղական իշխանությունները ցուցարարների ճնշման տակ տեղի են տալիս, միլիցիան չի կարողանում նրանց պաշտպանել: Այսպես, հրաժարականի դիմում են ստիպված եղել գրել Վոլինյան և Խմելնիցկյան շրջանների նահանգապետները: Ցուցարարները գրավել են Իվանո-Ֆրանկովսկի և Չերնավցիի պետվարչությունները, կաթվածահար են եղել աշխատանքները Լվովի, Ռովնոյի և Տրիպոլիի պետական հիմնարկներում, դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը Լվով- Կրակովեց ավտոմայրուղում, շրջափակվել են «Բերկուտի» և ներքին զորքերի բազաների ելքերն ու մուտքերը, գրավված շենքերի շուրջ բարիկադներ են կառուցվել, փոխանցում է vesti. ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ արևելյան առափնյակում բևեռային բուեր են հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդում կքննարկեն խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հարցը’