‘
Եգիպտոսի պետական լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ դատարանը պարտադրել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի տեղական մասնաճյուղին՝ դադարեցնել հեռարձակումը Եգիպտոսում: Եգիպտական դատարանի այդ որոշումը տարածվում է ևս երեք հեռուստակայանների վրա, որոնք ակտիվորեն լուսաբանել են «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման կազմակերպած բողոքի ցույցերը: Վարչական դատարանի վերջնական որոշումը կկայացվի այսօր՝ սեպտեմբերի 3-ին: Կառավարության պաշտոնյաները պնդում են, որ «Ալ-Ջազիրայի», «Մուբաշեր Միսրի» հեռարձակումները սպառնալիք են ազգային անվտանգությանը: Նրանք նաև պնդում են, թե այդ հեռուստակայաններն աշխատել են առանց անհրաժեշտ թույլտվության, և մեղադրում են դրանց կեղծ լուրեր տարածելու մեջ, փոխանցում է mignews.ru-ն:
‘