‘«Ալ-Ջազիրայի» լրագրողները դատապարտվել են 7 տարվա ազատազրկման’

1103

Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության երեք աշխատակիցներ դատապարտվել են 7 տարվա ազատազրկման: Նրանց մեղավոր են ճանաչել «ի նպաստ «Մուսուլման եղբայրների»՝ կեղծ տեղեկատվություն տարածելու» մեջ:

Դատապարտյալներից մեկը՝ ավստարալացի Փիթեր Գրեստեն, նախկինում աշխատել է BBC-ում: Մյուս երկու դատապարտյալներն են Մոհամեդ Ֆահմին և Բահիր Մոհամեդը: Երեքն էլ դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել: Դրանից առաջ ևս մի կալանավորի՝ հեռուստատեսության լրագրող Աբդուլա Շամիին, բանտից ազատ էին արձակել հինգ ամիս շարունակվող հացադուլից հետո առողջության վատթարացման պատճառով:

Եգիպտոսի իշխանությունները Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությանը մեղադրել են եգիպտական դեպքերը լուսաբանելիս կանխակալություն դրսևորելու մեջ՝ ի նպաստ «Մուսուլման եղբայրների»:

Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո 2013 թ. հուլիսին իշխանությունները մի քանի ռեյդ են կազմակերպել Կահիրեում «Ալ-Ջազիրայի» գրասենյակներում: Ինը հոգի դատապարտվել է հեռակա կարգով, այդ թվում՝ երեք արտասահմանցի լրագրող, նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

«Ալ-Ջազիրայի»անգլերեն խմբագրության տնօրեն Էլ Էնթսին հայտարարել է, որ այդ դատավճիռը հակասում է առողջ բանականությանը և կապ չունի արդարադատության հետ: Ակնկալվում է, որ երեք դատապարտյալները կբողոքարկեն դատավճիռը:

Լրագրողների դեմ դատավճիռը կայացվել է Եգիպտոսում զանգվածային լրատվամիջոցների դեմ հալածանքներ սանձազերծելու մտավախության ֆոնին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ Խորհուրդը ոստիկանական առաքելություն կուղարկի Ուկրաինա’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ’