«Ալ Սադը» չի խոչընդոտի Չավիի նշանակմանը «Բարսելոնայում»

784

Քաթարի «Ալ Սադի» ղեկավարությունը չի խոչընդոտի թիմի գլխավոր մարզիչ Չավիի տեղափոխությանը «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը հոլանդացի Ռոնալդ Կումանին հեռացնելուց հետո ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իր նախկին ավագին։

«Ալ Սադի» ղեկավարությունը 41-ամյա մասնագետին խնդրել է թողնել պաշտոնը Քաթարում մրցաշրջանի ավարտից հետո։ Այդ երկրի առաջնության վերջին տուրի հանդիպումները նոյեմբերի 3-ին են։

Չավիի պայմանագիրը «Ալ Սադի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 2096 դեպք, 43 մահ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը դեսպանություն է բացում Վատիկանում