‘«Ալ-Քաիդան» հարձակումներ էր ծրագրել Ռուսաստանում’

835

«Ալ-Քաիդան» մի շարք հարձակումներ էր ծրագրել Ռուսաստանում: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են այն տանը, որտեղ 2011 թ. սպանվեց խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադենը:

Այդ փաստաթղթերը չորեքշաբթի օրն ուսումնասիրվել են Նյու Յորքում, պակիստանցի Աբիդ Նասիրի դատավարության ընթացքում, ում մեղադրանք է ներկայացվել Նյու Յորքում և Մանչեսթերում հարձակումներ նախապատրաստելու համար:

Փաստաթղթերում խոսվում է նաև Եվրոպայում, այդ թվում՝ Բրիտանիայում նախապատրաստվող գրոհների մասին: Բեն Լադենին հասցեագրված նամակներից մեկում ասվում է այն մասին, որ խմբավորման անդամներն ուղարկվել են Եվրոպա և Ռուսաստան, սակայն նրանց մի մասը ձերբակալվել է: Հիշատակվում է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման պլանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն 3 մլն դոլար է խոստանում ռուսաստանցի կիբեռհանցագործի համար’
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամը շտապօգնության ուղղաթիռ վարելու իրավունք է ստացել’