‘
«Ալ-Քաիդան» մասնակցել է Եվրամիության երկրների անտառների հրկիզմանը: Այս մասին հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ա. Բորտնիկովը:
ԱԴԿ տնօրենը կարծիք է հայտնել, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը «հազարավոր խայթոցների» ծրագիր է իրականացնում՝ փորձելով ոչ ծախսատար եղանակով և առանց նախապատրաստական աշխատանքների զգալի տնտեսական վնաս հասցնել: Ընդ որում՝ հատուկ ծառայությունների կողմից հրդեհների բացահայտման հավանականությունը նվազագույնն է, գրում է lenta.ru լրատվական կայքը:
‘