‘
Ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորումն ավելի ու ավելի նշանակալի ներկայություն է ձեռք բերում սիրիական զինյալ ընդդիմության շարքերում, այսպիսի տեղեկություններ է հնչեցրել Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայության (BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
«Սիրիայում գոյություն ունեն ահաբեկչական խմբավորումներ, որոնք ընդգրկված են «Ալ-Քաիդայի» մեջ և ուժեղ ազդեցություն ունեն»,- ասել է Շինդլերը: Ըստ նրա՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ մարտերին մասնակցում են արդեն մի քանի հազար գրոհայիններ իսլամական ծայրահեղական «Ջեբհաթ-ան-Նուսրա» խմբավորումից, և նրանց դերակատարումն աստիճանաբար ավելի ու ավելի կարևոր է դառնում, հաղորդել է РБК-ն:
‘