‘Ախալքալաքցիների «հրամանատարն» ազատվել է ԵՊՀ ռեկտորի օգնական պաշտոնից. «Ժողովուրդ»’

2187

Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ԵՊՀ ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ, գրում է «Հրապարակը»:

Ըստ ԵՊՀ թերթի աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» և ռեկտորին սպառնացել են՝ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն:

«Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից, և որևէ մեկը ՀՀԿ-ից, այդ թվում և Հովիկ Աբրահամյանը, չեն կանխել դա»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ Բրազիլիա-Մեքսիկա. Գոլազուրկ ոչ ոքի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մշնախը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը. «ՉԻ»’