‘Ախորժակը ուտելուց է բացվում. Քաղաքապետարանն ուզում է վերակառուցել նաև այլ հրապարակներ’

1350

Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթից բացի՝ առաջիկայում կներկայացվեն նաև մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով բաց մրցույթները:

Մասնավորապես՝ նախատեսվում է առաջիկայում ներկայացնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ: Մինչև այդ՝ կքննարկվի այգու վերակառուցման ներդրումային առաջարկը, կուսումնասիրվի «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն, ու գույքագրում կկատարվի:

Թեմայի վերաբերյալ կարող եք ընթերցել նաև այստեղ.

Նախորդ հոդվածը‘«Բարև, Երևանը» չի մասնակցի քաղաքապետի երդմնակալության արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կնախապատրաստեն Սարգսյան-Ալիև հանդիպումը ‘