‘Ախուրյան գյուղում ամուսինները սպանել են միմյանց’

947

Հունվարի 29-ին՝ ժամը 13։20-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի ուշ ոստիկանությունը նաև կադրեր է հրապարակել հունվարի 29-ի Ախուրյանում կատարված կրկնակի սպանության վայրից։

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին. վարորդը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնում մեկ օր ջուր չի լինի’