‘
Բժիշկներն ախտորոշել են Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հիվանդությունը, ով հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ: Տկարության պատճառը, ինչպես հաղորդել է Fox News-ը, հաստ աղիքի բորբոքումն է:
Բժիշկների խոսքերով՝ 61-ամյա Քիրշների վիճակը կայուն է, նա հակաբիոտիկներով բուժման կուրս է անցնում:
Արգենտինայի ղեկավարին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 2-ին՝ վարակի կասկածով:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘