‘Ախքավճար՝ ազգային անվտանգության շահերից ելնելով. Մամուլ’

988

ՉԻ»-ն  «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Ազգային անվտանգության խորհուրդը Աշտարակի ձորում բյուջեի հաշվին ինչ-որ կերուխում է կազմակերպել՝ դրա համար վճարելով, ինչպես գրված է փաստաթղթերում, 537 հազար դրամ «ուտելավճար»:

«ՉԻ»- Փաստորեն՝ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կառույցը բյուջեի հաշվին իրականացրել է 537 հազար դրամի ուտում: Թե կոնկրետ ինչ սննդամթերք է ուտման ենթարկվել՝ ցավոք, չի նշվում: Հայտնի չէ նաև՝ Արթուր Բաղդասարյանն անձամբ մասնակցել է ուտման գործընթացին, թե ոչ, բայց մի բան կարելի է վստահաբար պնդել՝ ուտույթ իրականացնող մարմինը դա արել է բացառապես ազգային անվտանգության շահերից ելնելով:

Օսմանյան կայսրությունում, ի դեպ, գոյություն ուներ «ատամի հարկ». թուրք պաշտոնյան կարող էր մտնել ցանկացած քրիստոնյայի տուն, պահանջել, որ իրեն կերակրեն, ու վերջում փող պահանջել, որովհետև ատամներն «աշխատել են» և դրա դիմաց պիտի վճարվեն: Փաստորեն՝ այս իշխանությունները Հայաստանում ճիշտ այդպիսի հարկատեսակ են սահմանել: Եւ, ի դեպ, բավականին բարձր են գնահատում իրենց ատամների աշխատանքը:

Նախորդ հոդվածը‘Երևանում կանցկացվի արգենտինական կինոյի փառատոն ‘
Հաջորդ հոդվածը‘Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը’