‘ԱԽՔ-ը նաեւ վոլեյբոլում է ինքնակոչ ‘

2453

Հոկտեմբերի  19-ին աննախադեպ միջադեպ է գրանցվել Հայաստանի սպորտի պատմության մեջ: Ըստ լրատվամիջոցների՝ Անվտանգության խորհրդի շենքում, իբր,  տեղի է ունեցել Վոլեյբոլի ֆեդերացիայի նիստ, որի ընթացքում, իբր, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ընտրվել է ֆեդերացիայի նախագահ: Այդ տեղը թափուր էր Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի հրաժարականիից հետո:

Իրականում Վոլեյբոլի ֆեդերացիայի կոնֆերանս տեղի չի ունեցել, տեղի են ունեցել օրենքի կոպիտ խախտումներ, և Արթուր Բաղդասարյանը պարզապես ինքնակոչ  ֆեդերացիայի նախագահ է: Խոսենք փաստերով՝

 

  1. Մոտ 110 պատվիրակներից ֆեդերացիայի նիստին ներկա են եղել ընդամենը՝ 25-30 հոգի: Հետևաբար՝ քվորում չի եղել:
  2. Նիստն անց է կացվել փակ պայմաններում, փակ շենքում, թույլ չեն տվել մասնակցել լրատվամիջոցներին: /Կան համապատասխան վիդեո կադրերը/:
  3. Ֆեդերացիայի նիստին արգելվել է ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի՝ Գաբրիել Ղազարյանի մասնակցությունը:/ Կան համապատասխան վիդեոկադրերը/:
  4. Որպեսզի ֆեդերացիայի կոնֆերանսը լինի օրինական, անհրաժեշտ էր այդ մասին նախօրոք՝ 40 օր առաջ, պատշաճ կերպով տեղեկություն հրապարակել:
  5. Եվ վերջապես՝ որպեսզի Արթուր Բաղդասարյանը ընտրվեր ֆեդերացիայի նախագահ, նա, նախ և առաջ, պարտավոր էր լինել ֆեդերացիայի կոնֆերանսի պատվիրակ:  Իսկ ԱԽՔ-ը պատվիրակ չի եղել:

Այս պայմաններում մենք գործ ունենք, ոչ թե  վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության, այլ ինքնակոչության, ինքնիրավչության, իշխանության յուրացման և մի շարք այլ քրեորեն դատապարտելի արաքների հետ: Օրենսդրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը պետք է հաստատի օլիմպիական  կոմիտեն: Ակնհայտ է, որ այս պայմաններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած կառույցը ուղղակի պարտավոր է չեղյալ համարել այս ընտրության արդյունքները:

 

Նախորդ հոդվածը‘«Մերոնք՝ դրսում». Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Ռոման» առանց լավ խաղի էլ է կարողանում հաղթել, իսկ ՄՅՈՒ-ն՝ ոչ մի կերպ’