‘ԱԽՔ-ը տնտեսա-քաղաքագիտական վերլուծություններ է անում’

1245

Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ: Այդ մասին հայտարարել է  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախի հետ հանդիպմանը:

Երեկ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Հարց է ծագում, արդյո՞ք Ազգային անվտանգության խորհրդի եւ էկոնոմիկայի նախարարության կանխատեսումները համընկնում են, եւ այդ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսա-քաղաքագիտական վերլուծությունները միեւնույնն են ստացվում իրար հետ որեւէ ընդհանրություն չունեցող պաշտոնների տեր մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, այս ամենը միայն վկայում է այն մասին, որ սա իշխանությունների կողմից քաղաքացուն մոլորեցնելու եւս մի տարբերակ է, որն առանց որեւէ տառի փոփոխության՝ հրապարակում են իշխանության ներկայացուցիչները: Նրանք ամեն ձեւով փորձում են ինչ-որ մի տեղ գործածել այս նախադասությունը՝ առանց վերլուծելու կամ նպատակահարմարությունը հասկանալու:

Չի բացառվում, որ վաղն էլ Արմեն Աշոտյանը հայտարարի այդ մասին, կամ գյուղատնտեսության նախարարը, Տիգրան Սարգսյանի մասին՝ է՛լ չենք խոսում:

Նշենք նաեւ, որ էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրել էր նաեւ, որ եվրոպական ընկերությունների համար կարող է բացվել ՄՄ երկրների 170 միլիոնանոց սպառողական շուկան` ազատ առևտրի գոտիով՝ նշելով, որ բիզնեսը քաղաքականացված չէ, և ներդրումների հոսքը պայմանավորված է բարենպաստ պայմանների ձևավորմամբ:

Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Արթուր Բաղդասարյաի հետ միասին, կարծես թե անտեսել են այն փաստը, որ Հայաստանը դադարել է Եվրոպայի եւ Ռուսաստանի համար վստահելի գործընկեր լինել այն պահից, երբ ԵՄ-ի հետ տարիներ շարունակ տարվող բանակցություններից հետո հակարծակի ընտրել է Մաքսային միության ճանապարհը: Այս խնդիրը, անշուշտ, իր ազդեցությունը կթողնի նաեւ ներդրումային շուկայի վրա, որը կարծես թե գրավիչ չի հնչում օտարերկրյա ներդրողների համար:

Նմատատիպ հայտարարությունները դժվար թե մոտ ապագայում չնչին տոկոսով անգամ համապատասխանեն իրականությանը, որի վառ ապացույցն է երկրում տնտեսական իրավիճակի վատթարացումը: 

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘RT-ի հաղորդավարուհին Ղրիմի պատճառով ուղիղ եթերում հրաժարվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը այլևս առաջվանը չէ’