‘Ածելիով ինքնավնասումից հետո տեղափոխել են ոչ թե հիվանդանոց, այլ ՔԿՀ. Մամուլ (տեսանյութ)’

1746

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «բանդայի գործով» դատական նիստի ժամանակ ածելիով ինքնավնասման դիմած ամբաստանյալներ Դավիթ Գալստյանին, Արթուր Մանուկյանին և Սամվել Դավթյանին դեպքից հետո տեղափոխել են ոչ թե համապատասխան հիվանդանոց, այլ ՔԿՀ։ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ իրեն ասել են, թե ՔԿՀ-ում բժիշկներ կան, որոնք համապատասխան օգնություն են ցուցաբերել։ Դավիթ Գալստյանի կինը՝ Թամարան, «Ժոդովուրդ»–ին փոխանցեց, որ տեղյակ չեն, թե «ինչ վիճակում են վերքերը»։ Իսկ Դ. Գալստյանի զոքանչը՝ Իռա Դավթյանը, ավելի կտրուկ արտահայտվեց. «Եթե իմ փեսայի գլխից մազ պակասի, ու նա արժանանա Արման Դալլաքյանի բախտին, թող ոչ ոք ինձանից չնեղանա» ։  

Նախորդ հոդվածը‘Ինչպես դառնալ Արդարադատության խորհրդի անդամ. Ուղեցույց (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գերխնդիրը մեկն է` ազատվել Սերժիկ Սարգսյանից’