‘Ականի պայթյունից սպա է վիրավորվել’

772

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին առավոտյան Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով զինծառայող է վիրավորվել:

News.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ վիրավորվածը լեյտենանտ է, իսկ դեպքի մանրամասներն ճշտվում են:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորվածը Նորաշեն գյուղի բնակիչ է, 42 տարեկան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ:

Նախորդ հոդվածը‘QUEEN B. Սկանդալային փաստեր Բեյոնսեի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ընկերական հանդիպումներ. Իտալացիները հաղթեցին հոլանդացիներին, իսկ իսպանացիները նվազագույն հաշվով պարտվեցին ֆրանսիացիներին(տեսանյութ)’